տուն Քաղաքական Միջազգային Իսրայելը սպառել է Գազայում ռազմական բոլոր հնարավորությունները․ Իսրայելի նախկին նախագահ

Իսրայելը սպառել է Գազայում ռազմական բոլոր հնարավորությունները․ Իսրայելի նախկին նախագահ

72
0

shimon-peres-600x360

Իսրայելը սպառել է բոլոր հնարավորությունները՝ Գազայում հաջողության հասնելու համար։ Նման հայտարարություն է այսօր արել Իսրայելի արդեն նախկին նախագահ Շիմոն Պերեսը, ով 1993 թվականին Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Յասիր Արաֆաթի հետ ստացել է խաղաղության Նոբելյան մրցանակ։

«Իսրայելը սպառել է Գազայում ռազմական հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են հակամարտության դիվանագիտական կարգավորման համար», — նշել է Պերեսը, երբ այցելել է վիրավորված իսրայելցի զինվորականներին։ Նա շեշտել է, որ Իսրայելը պետք է ձգտի, որպեսզի Պաղեստինի ինքնավարությունն իշխանությունը վերականգնի Գազայի հատվածում։

Հիշեցնենք, որ Պերեսն իր պաշտոնը լքել է այս տարվա հուլիսի 24-ին։