Այսօր Իսրայելի հրետանին պատասխան կրակ է բացել Սիրիայի եւ Պաղեստինի ուղղությամբ, երբ այդ երկրների տարածքից հրթիռեր են բաց թողնվել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Իսրայելի պաշտպանության նախարարությունում ասել են, որ տարածքի ռմբակոծության հետևանքով տուժածներ չկան: Իսրայելի կողմից ռմբակոծությունը տեղի է ունեցել Պաղեստինում ազգային համաձայնության կառավարության հաստատումից առաջ: Բանն այն է, որ կառավարությունում ընդգրկվելու է Իսրայելին թշնամաբար վերաբերվող ՀԱՄԱՍ խմբավորումը, ինչն անթույլատրելի է համարվում հրեական պետության կողմից: