Իսրայելական բանակը համաձայնել է չորս ժամով հրադադար հայտարարել հումանիտար նպատակներով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Իսրայելի բանակի ներկայացուցիչ Փիթեր Լերները հույս է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը կպահի խոստումը, այլապես իսրայելական բանակը ստիպված կլինի կրկին սկսել ռմբակոծություններն ու ցամաքային գործողությունները։
«Իսրայելի պաշտպանության ուժերը մտադիր են հրադադար հայտարարել 3-ից 7-ը ընկած ժամանակահատվածում, որպեսզի հնարավոր լինի ապահովել հումանիտար պաշարների համալրում, տարհանում, բժշկական տարհանում, ինչպես նաև ցուցաբերվի բժշկական օգնություն», -ասել է նա։
Որոշումն ընդունվելէ այն բանից հետո, երբ հրթիռակոծության հետևանքով ՄԱԿ-ի դպրոցում զոհվել է այնտեղ պատսպարված 15 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։