տուն Քաղաքական Միջազգային Իսրայելը հրթիռակոծությամբ Գազայի հատվածում ոչնչացրել է 29 օբյեկտ

Իսրայելը հրթիռակոծությամբ Գազայի հատվածում ոչնչացրել է 29 օբյեկտ

120
0

TURKEY-WOMEN-RIGHTS-SOCIAL

Իսրայելական ավիացիան երեկ Գազայի հատվածում լայնածավալ ռմբակոծություն է իրականացրել՝ պատասխանելով վերջին մեկուկես տարում Պաղեստինի կողմից ամենալայնածավալ հրթիռակոծությանը։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Օֆեր Գենդելմանը։

Իսրայելցիները տեղեկացրել են, որ նախօրեին Իսրայելի տարածքի ուղղությամբ բաց է թողնվել 42 հրթիռ, որոնցից առնվազն 8-ը պայթել են բնակավայրերի մերձակայքում։ Դրանցից երեքը վնասազերծվել է հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Գազայի հատվածում ահաբեկչական 29 օբյեկտ՝ ի պատասխան «Սիլամական ջիհադի» կողմից հզոր հրթիռային ռմբակոծության», — ասել է Գենդելմանը Twitter-ի իր էջում։