տուն Քաղաքական Միջազգային Իսրայելը կտրուկ է արձագանքել թլպատումը դատապարտող ԵԽԽՎ-ում ընդունված որոշման դեմ

Իսրայելը կտրուկ է արձագանքել թլպատումը դատապարտող ԵԽԽՎ-ում ընդունված որոշման դեմ

266
0

111111111111111111111111

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կտրուկ արձագանքել է այս շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ թլպատումը որպես մարդու իրավունքների խախտում համարող օրենքն ընդունելուց հետո։ Օրենքում նշվում է, որ այդ գործողությունը խախտում է երեխաների ֆիզիկական անձեռնմխելիությունը։

«Տղաների թլպատումը հին կրոնական ավանդույթ իսլամում և հուդդայականությունում, այն նաև տարածված է քրիստոնեական շրջանակներում։ Այդ ավանդույթի ցանկացած համեմատություն կանանց թլպատման հետ՝ լավագույն դեպքում կարող է համարվել անգրագիտություն, իսկ վատագույն դեպքում՝ զրպարտություն և կրոնական անհանդուրժողականության դրսևորում»,- ասվումէ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ թլպատումը դրական ազդեցություն է ունենում տղաների առողջության վրա։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here