Իսրայելի հյուսիսում կկառուցվի աշխարհի ամենախոշոր ստորգետնյա հիվանդանոցը, որը նախատեսված է արտակարգ պատահարների համար: The Jerusalem Post-ի փոխանցմամբ` ստորգետնյա հիվանդանոցում կարելի է ընդունել մինչև 2 հազար հիվանդ:
2006 թվականին Լիբանանի տարածքից բազմաթիվ անգամ ռմբակոծվել էր Հայֆա քաղաքի «Ռամբամ» բժշկական կենտրոնը, ինչի հետևանքով բժիշկները ստիպված էին մի քանի անգամ հիվանդներին դուրս բերել հիվանդասենյակներից: Պատերազմից հետո ակհայտ է դարձել, որ անհրաժեշտ է ունենալ ստորգետնյա հաստատություն, որը զերծ կմնա վերոնշյալ խնդիրներից պատերազմների ժամանակ:
Այս նախագիծը շրջանառության մեջ դրվեց 2010 թվականին: Այն կարժենա 700 մլն դոլար, իսկ գլխավոր հովանավորն է իսրայելցի միլիարդատեր Սամի Օֆերը: