տուն Աշխարհ Իսրայելի բանակը գրոհել է սիրիական օբյեկտների վրա. պատճառը Իրանն է…

Իսրայելի բանակը գրոհել է սիրիական օբյեկտների վրա. պատճառը Իրանն է…

171
0

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է, որ Սիրիայում գրոհել է տասնյակ թիրախների վրա: Իր հերթին, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ հակաօդային պաշտպանությունը դիմագրավել է Դամասկոսի և մայրաքաղաքի շրջակայքի ուղղությամբ իրականացված գրոհը:

Իսրայելական կողմը տեղեկացրել է, որ հարվածներ են հասցվել մոտավորապես 20 թիրախների, որոնց կեսից ավելին պատկանում էին իրանական ուժերին: Նշվում է նաև, որ օդային գրոհը կատարվել է այն բանից հետո, երբ Սիրիայի տարածքից իրանական ուժերի կողմից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ: