տուն Քաղաքական Միջազգային Իսրայելա-պաղեստինյան ուղիղ բանակցությունները ձախողվել են

Իսրայելա-պաղեստինյան ուղիղ բանակցությունները ձախողվել են

186
0

irasisraelpalestina

Իսրայելի և Պաղեստինի միջև ուղիղ բանակցությունները դադարեցվել են, քանի որ հայտնվել են փակուղում, և կշարունակվեն Միացյալ նահանգների միջնորդությամբ։ Այս մասին հայտարարել է պաղեստինյան պատվիրակության ղեկավար Սաիբ Արիկատը։ Կիրակի օրը երեկոյան Al-Quds Al-Arabi թերթում հրապարակված հարցազրույցում նա ասել է․ «Այժմ, մի կողմից տեղի են ունենում մեր և ԱՄՆ ներկայացուցիչների, մյուս կողմից՝ իսրայելցիների և ամերիկացիների հանդիպումները», — ասել է նա։

Արիկատը հավելել է, որ այս հանդիպումների ժամանակ քննարկվում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջ քաշած նոր առաջարկները, որոնք վերաբերում են մասնավորապես Իսրայելի անվտանգության ապահովմանը՝ համաձայնության հասնելուց հետո։ Այդ նախաձեռնությունները նույնիսկ ամրագրված չեն որևէ փաստաթղթում, դրանք Քերիի կողմից ներկայացվել են բանավոր, որպեսզի կողմերն արտահայտեն իրենց կարծիքը։

Մասնագետները նշում են, որ չնայած ամերիկացիների ակտիվանությանը, կողմերի դիրքորորշումները ոչ մի քայլով չեն մոտեցել, տարաձայնությունների մեծ մասը վերաբերում են անվտանգության խնդիրներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here