Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը հանդիպման է հրավիրել Մադրիդում ԱՄՆ դեսպան Ջեյմս Կոստային՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից եվրոպական մի շարք երկրների քաղաքացիների խոսակցությունները գաղտնալսելու շուրջ ծավալվածի սկանդալին վերաբերող նոր փաստերի ի հայտ գալու պատճառով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից եվրոպական քաղաքացիներին գաղտնալսելու առնչությամբ սկանդալը ծավալվել է Էդվարդ Սնոուդենի հայտարարությունից հետո, ըստ որի՝ նա իր տրամադրության տակ գաղտնալսումներն ապացուցող փաստաթղթեր ունի: