Մադրիդում չեղյալ են հայտարարել ցլամարտը։ Դա տեղի է ունեցել առաջին անգամ վերջին 35 տարվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ նախորդ ցլամարտի ժամանակ երեք մատադոր ստացել են լուրջ վնասվածքներ։
Ամենալուրջը հայտնի ցլամարտիկ Դավիդ Մորայի վիճակն է, ով վնասվածք է ստացել ոտքից, երբ ցուլը խոցել է նրան։ Այժմ բժիշկները Մորայի վիճակը ծանր են գնահատում։ Չնայած արգելքին, ամեն տարի Իսպանիայում անցկացվում է մոտ 2 հազար ցլամարտ։
Սակայն ցլերն էլ ունեն իրենց պաշտպանները, որոնց թվում է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը։
Ցլամարտի սիրահարներն ասում են՝ սա արվեստ է, որը իսպանական մշակույթի անբաժանելի մասն է։