Իսպանիայում այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ ուսանողներն ու դասախոսները դասադուլ են հայտարարել: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը:
Բողոքի առիթ է դարձել ուսման նոր որակի մասին օրենքը (LOMCE), որը նախատեսում է ուսումնական համակարգի համար նախատեսված պետական ծախսերի զգալի կրճատում: Օրենքի դեմ բողոքող ուսանողներն ու դասախոսներն այսօր իրենց դժգոհությունն են արտահայտելու Մադրիդի փողոցներում:
Բողոքի ցույցին մասնակցելու են դպրոցի ուսուցիչներ և բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներ: