Իսպանիայի քաղաքացիական գվարդիան (ռազմական ոստիկանությունը) հերքել է El Mundo Deportivo թերթի այն տեղեկությունը, համաձայն որի «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխեն, զբաղվել է թմրաբիզնեսի փողերի լվացմամբ։ Մեսսիի ընտանիքը քննարկում է թերթի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ թերթը Խորխե Մեսսիին մեղադրել էր բարեգործական միջոցառումների կազմակերպման ժամանակ թմրաբիզնեսի անօրինական գումարների օրինականացման մեջ։ Մասնավորապես նշվել էր «Մեսսիի» ընկերների մասնակցությամբ բարեգործական հանդիպման անցկացումը։ Խոսքը միլիոնավոր եվրոների մասին է։