Մայիսի երկրորդ կեսին Իսպանիան դանդաղորեն կթեթևացնի իր համապետական սահմանափակումները: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի վարչապետին:
Պեդրո Սանչեսը Մադրիդի խորհրդարանում խնդրեց արտակարգ դրության երրորդ ժամկետը երկարաձգել մինչև մայիսի 9-ը:
Կառավարությունը նաև հայտարարել է երեխաների նկատմամբ ավելի սահուն սահմանափակումներ ներդնելու մասին, ինչը նրանց թույլ կտա տնից դուրս գալ:
Իսպանիան իր խստագույն սահմանափակումները մտցրեց մարտի 14-ին:
Ներկայումս Իսպանիայում երեխաները չեն կարող որևէ պատճառով տնից դուրս գալ:
Քննադատություններից հետո, երեքշաբթի օրը Իսպանիայի կառավարությունը որոշում կայացրեց ապրիլի 26-ից մինչև 14 տարեկան երեխաների զբոսանքը թույլատրել:
Նախորդ շաբաթ շինարարական և արտադրական ձեռնարկություններին թույլ տվեցին վերսկսել աշխատանքները:
Ներկայումս Իսպանիան կորոնավիրուսով վարակվածների թվով Եվրոպայում առաջինն է:
Չորեքշաբթի հրապարակված վերջին տվյալները ցույց են տալիս, որ զոհերի թիվը հասնում է 21.717-ի: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 208.389-ի: