տուն Քաղաքական Միջազգային Իսպանիայի թագավորը հրաժարվել է քաղաքական դրդապատճառներով

Իսպանիայի թագավորը հրաժարվել է քաղաքական դրդապատճառներով

89
0

rey-juan-carlos-saidaonline

Արդեն տեղեկացրել ենք, որ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հրաժարվել է գահից` այն զիջելով որդուն` Աստուրիայի արքայազնին: Թագավորական պալատում Reuters գործակալության աղբյուրները նշում են, որ թագավորի նման քայլն ունի քաղաքական ենթատեքստ:

«Սա քաղաքական որոշում է: Նա հրաժարվել է գահից այն դժվարութոյւնների պատճառով, որոնք այսօր կան Իսպանիայում: Նա կարծում է, որ անհրաժեշտ է ճանապարհ տալ նոր սերնդին», — ասել է աղբյուրը:

Այսօր նաև հայտնի է դարձել, որ Իսպանիայի թագավորը նման որոշում էր կայացրել դեռ ապրիլ ամսին, սակայն սպասել է մինչև համաեվրոպական ընտրություների ավարտը: