տուն Լուրեր Իսպանիայի դատարանն առգրավել է թագավորի փեսայի անշարժ գույքը

Իսպանիայի դատարանն առգրավել է թագավորի փեսայի անշարժ գույքը

201
0

Spain_Royal_Family_image_982w

Իսպանիայի դատարանը որոշում է կայացրել անշարժ գույքի 16 օբյեկտ առգրավել Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսի փեսայից, որը մեղադրվում է կաշառակերության գործով։ Դատարանի որոշմամբ՝ անշարժ գույքի օբյեկտների վաճառքը թույլ կտա փոխհատուցել 8 մլն դրամի պարտավորությունների համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Իսպանիայի արքայադուստր Կրիստինայի ամուսինը՝ դոն Ինյակի Ոիրդանգարին Լիբարտը, որը Պալմա դե Մայորկայի դուքսն է, մեղադրվում է բարեգործության համար հանգանակված միլիոնավոր դոլարները ոչ նպատակային ծախսելու մեջ։ Մեղադրող կողմի համաձայն՝ դիտավորությամբ ավելացրել են անցկացվող մարզական միջոցառումների արժեքը, իսկ ստացված եկամուտները փոխանցել են օֆշորային գոտիներ։ Դուքսը հերքում է բոլոր մեղադրանքները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here