Իսպանիայի ազգային դատարանը որոշում է կայացրել բավարարել իսպանացի իրավապաշտպանների հայցը և սանկցիա տալ Չինաստանի նախկին ղեկավար Ցզյան Ցզեմինին ձերբակալելու համար, ով մեղադրվում է Տիբեթի բնակչության ցեղասպանության մեջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բացի Ցզյան Ցզեմինից, մեղադրանք է առաջադրվել նաև նախկին վարչապետ Լի Պենին, փոխվարչապետ Ցյաո Շիին, Տիբեթում կոմունիստական կուսակցության ներկայացուցչին, ովքեր պաշտոնավարել են 80-90-ականներին: Կալանքի սանկցիան կարող է փոխանցվել նաև այլ երկրների իրավապահներին: Չինական կողմն այս որոշումն անհեթեթություն է անվանել` որակելով այն որպես միջամտություն երկրի ներքին գործերին: