Իսպանիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել մեղավոր ճանաչել բասկյան ԷՏԱ ահաբեկչական խմբավորման երեք անդամների։ Ըստ դատավճռի՝ Դանիել Պաստոր Ալոնսոն, Ինյիգո Ռոմանոն և Բեատրիս Էթչեբարիա Կաբալյերոն ընդհանուր առմամբ բանտում կանցկացնեն 3860 տարի։ Այս մասին հաղորդում է El País-ը։
Սակայն Իսպանիայում 2003 թվականին ընդունված օրենքով՝ բանտարկության առավելագույն ժամկետը կարող է սահմանափակվել 40 տարով։ Դատապարտյալները մեղավոր են ճանաչվել 2009 թվականին Քաղքացիական գվարդիայի մոտ իրականացրած ահաբեկչության համար, որի հետևանքով վիրավորվել էր 160 մարդ, այդ թվում՝ 41 երեխա։