Մալյորկայի դատարանը Իսպանիայի արքայադուստր Քրիստինային հրավիրել է դատարան՝ հարկերից խուսափելու, գումարների լվացման և մի շարք ֆինանսական այլ մեքենայությունների մեջ մեղադրելու համար։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Թագավոր Խուան Կարլոսի դուստրը կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում իր ամուսնու՝ դուքս Ինյակի Ուրդանգարինի գործունեության կապակցությամբ։ Նրան նույնպես մեղադրում են դրամաշորթության մեջ։ Ավելի վաղ Քրիստինան մեղադրվել էր Ուրդանգարինին աջակցելու և հանցագործության դրդելու մեջ։ 2013 թվականին դատարանը որոշել էր դադարեցնել քննությունը։