Հայտնի է, որ աշխարհում մոլեգնող տնտեսական ճգնաժամից եվրագոտում ամենաշատ տուժած երկրներից մեկն Իսպանիան է, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բողոքի ակցիաներ։
Իսպանացիներ հորինել են բողոքի ակցիայի ևս մի ձև՝ իրենց հայհոյանքները հղելով բանկերի ղեկավարներին և քաղաքական գործիչներին թղթադրամների միջոցով, քանի որ հենց նրանց են համարում տնտեսական ճգնաժամի հիմնական մեղավորները։ Այս մասին հաղորդում է Eurnoews-ը։
Թղթադրամների վրա գրված ուղերձները ցանկալի չէ թարգմանել կանանց և երեխաների ներկայությամբ։