Իսպանական ծովափնյա Մարբելյա քաղաքում մի քանի տասնյակ պաշտոնյաներ, իրավաբաններ և գործարարներ հայտնվել են բանտում՝ կաշառակերության մեղադրանքով: Դատապարտվածների թվում են նախկին երկու քաղաքապետեր: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ընդհանուր առմամբ, մեղադրյալների թվում կար 85 մարդ, նրանց մեղադրում էին շինարարության իրավունքի դիմաց կաշառք ստանալու, փողերի լվացման և քաղաքի բյուջետային միջոցները վատնելու մեջ: Մարբելյայի քաղաքաշինության վարչության պետը, ով համարվում է այս գործով գլխավոր մեղադրյալը, ստացել է 11 տարվա ազատազրկում և պարտավոր է քաղաքին վճարել 300 մլն դոլարի փոխահտուցում:Մարբելյայի նախկին քաղաքապետը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: