Լավ կռվում ենք, բայց մի հատ թայմաութ վերցնենք։
Իսկ եթե քվեարկության արդյունքները կեղծվել են ու «դեմ» ձայները կրճատվել են` ընդդիմադիրների մեջ էս խառնակչությունը մտցնելու համա՞ր։ Հնարավոր է, չէ՞։ Իսկ մենք իրար ենք ուտում, մաֆիա ենք խաղում ու կարմիրներով խփում կարմիրներին։ Չի բացառվում, որ սեւեր էլ կան մեղադրանքների երկու կողմերում, բայց մի հատ թայմաութը չէր խանգարի։
Մի հատ փորձենք գույքագրել ով ինչ է ասում, ով է հայտարարել, որ դեմ է քվեարկել, ու փորձենք հասկանալ` իսկ եթե նրանք բոլորը ճիշտ են ասո՞ւմ (Ջհանգիրյանին իհարկե բացառում եմ)։ Հանձնաժողովի «ոչ իշխանական» անդամները, եթե մեկից ավելին են, այդ թվում` Լյուդմիլա Սարգսյանն էլ, թող մեզ օգնեն հասկանալ, թե քվեարկությունը ոնց է ընթացել, ոնց են հաշվել ձայները, կարո՞ղ է երաշխավորել, որ կեղծիք չի եղել։