Հոկտեմբերի 5-ին աշխարհի 100-ից ավելի երկրում նշում են Ուսուցչի միջազգային տոնը` որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական օր։
1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից հոկտեմբերի 5-ը հայտարարվեց որպես ուսուցչի օր։ 1966թ. հենց այդ օրն է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույցը», ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Մեծերի մտքերը՝ ուսուցչի մասին.
- Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որ ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձրագույն իդեալներ։
- Ավետիք Իսահակյան
- Ուսուցչի հպարտությունը աշակերտներին տված նրանց գիտությունն է[1]։
- Յուրաքանչյուր ուսուցման ու դաստիարակության մեջ ամենագլխավորը ուսուցիչն է, նրա մտածելակերպը։
- Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը՝ սովորեցնում է գտնել այն։
- Ուսուցիչն աշակերտների հետ պետք է լինի եղբայրական սիրով, և այդ սերը պետք է զգան աշակերտները։
-
- Ղազարոս Աղայան
- Ուսուցչի ապրելակերպը նրա մասնագիտական զինանոցի մի մասն է։
-
- Առնոլդ Թոփքինս
- Նրանց, ում մոտ մենք սովորում ենք, կոչում ենք ուսուցիչներ, բայց մեզ սովորեցնողներից ոչ բոլորն են արժանի այդ կոչմանը։
-
- Վոլֆգանգ Գյոթե
- Մանկավարժը մարդկային հոգու ճարտարապետն է։
- Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա. նա ձևավորում է մարդուն։
-
- Միխայիլ Կալինին
- Դասավանդումն արվեստ է, ինչպես նկարիչը, երաժիշտը, ստեղծագործական երկունք են ապրում, այնպես էլ ուսուցիչը տառապանք է ապրում, երբ նրան չի հաջողվում համախմբել դասարանը։
-
- Նադեժդա Կրուպսկայա
- Գալիքը դպրոցական ուսուցչի ձեռքերում է։
-
- Վիկտոր Հյուգո
- Չափից դուրս խստությունը և կույր կարգապահությունը ուսուցչի անեծքն է աշակերտներին։
-
- Ֆելիքս Դերժինսկի
- Ուսուցչի ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ։
-
- Դմիտրի Մենդելեև
- Իսկական ուսուցիչ կարող է դառնալ միայն նա, ով երբեք չի մոռանում, որ ինքը նույնպես երեխա է եղել։
- Ուսուցիչը լավ դասի համար պատրաստվում է ամբողջ կյանքի ընթացքում։
- Երեխան ատում է նրան, ով ծեծում է։
- Եթե իմ դիրեկտորական աշխատանքը չարժանանար բոլոր մանկավարժների հավանությանը, ես դպրոցում չէի մնա նույնիսկ մեկ օր։
-
- Վասիլի Սուխոմլինսկի
- Եթե ուսուցիչն իր մեջ զուգակցում է սերը գործի ու աշակերտի նկատմամբ, նա կատարյալ ուսուցիչ է։
-
- Լև Տոլստոյ