Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Գուննար Բրագի Սվեյնսսոնը հայտարարել է, որ իր երկիրը պաշտպանում է Ղրիմի իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։
«Վերջին շաբաթների ընթացքում բազմիցս մեր աջակցությունն ենք հայտնել ուկրաինացի ժողովրդին։ Մենք նաև պաշտպանում ենք այն պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ռուսաստանի նկատմամբ, քանի որ չենք ընդունում այն, ինչ նրանք են անում», — նախարարի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»։
Սվեյնսսոնը քննադատել է Ղրիմում ռուսական կողմի գործողությունները և վստահեցրել, որ Եվրոպական միության օրինակով Իսլանդիան ևս պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։