տուն Լուրեր Իսլանդիայում կետի մսից գարեջուր են պատրաստել

Իսլանդիայում կետի մսից գարեջուր են պատրաստել

136
0

o_524416

Իսլանդիայի գարեջրագործական Steojar  ընկերությունը հատուկ տեղական ձմեռային փառատոնի առիթով 5,2% թնդությամբ գարեջուր է պատրաստել՝ կետի մսի համով: Գարեջուրն արտադրողները հավաստիացնում են, որ  ալկոհոլային խմիչքը «իսկական վիկինգների համար» է, իսկ բնապահպանները այն հանցագործություն են համարում,- հաղորդում է Mirror-ը:

Steojar ընկերության ներկայացուցիչների հաղորդմամբ, կետի մսից պատրաստված գարեջուրն օգտակար է առողջության համար, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, քիչ ճարպ և ընդհանրապես շաքար չի պարունակում:

Սակայն կետերի և դելֆինների պաշտպանության շարժման ներկայացուցիչներն այս գարեջրի օգտագործմանը դեմ են արտահայտվել:

«Մի կողմից, կետի միսը բավական քիչ պահանջարկ ունի, բայց մյուս կողմից, մի պահ մտածեք՝ որքանո՞վ է մարդասիրական ընդհամենը մեկ շիշ գարեջրի համար սպանել այդ մեծ, գեղեցիկ և խելացի կենդանուն, որը կարող էր մինչև 90 տարի ապրել»,-ասել է կենդանիների իրավունքները պաշտպանող կազմակերպության ներկայացուցիչը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here