Իսլանդացի ոստիկանները պատմության մեջ առաջին անգամ գնդակահարել են մի տղամարդու, ով փորձել է կրակ բացել ձերբակալության ժամանակ: Սա աննախադեպ է, պնդում են ոստիկանությունում:
Սկզբում ոստիկանները փորձել են մուտք գործել նրա բնակարան, սակայն արցունքաբեր գազը չի օգնել, քանի որ ոստիկաններից երկուսն այդ պահին վիրավորվել են: 59-ամյա կասկածյալը մահացել է հիվանդանոցում: Նրա արարքի դրդապատճառներն անհայտ են:
Իսլանդիան միշտ աչքի է ընկնում հանցավորության ցածր մակարդակով: 330 հազար բնակիչն ունի 90 հազար հատ զենք: Այստեղ սպանությունները շատ հազվադեպ են, 2011 թվականին 100 հազար բնակչին բաժին է ընկել 0,3 սպանություն: