Ստորև ներկայացված տեսանյութի դեպքերը տեղի են ունեցել 2013 թվականի օգոստոսին, սակայն այն համացանցում է հայտնվել միայն այսօր:
Իսլանդական Ակյուրեյ քաղաքում ցուցադրական թռիչքի ժամանակ գետնին է բախվել և այրվել երկու շարժիչ ունեցող թեթև օդանավը, որում եղել է երեք մարդ: Տեսանյութից թվում է, թե կործանման հետևանքով քիչ հավանական է, որ օդանավում կենդանի մարդ մնա, սակայն օդաչուն երջանիկ զուգադիպությամբ կենդանի է մնացել: