Երեկ Իրաքի րքդերը հայտարարել են գրոհայինների դեմ հարձակում սկսելու մասին։ Վերջիններս շարունակում են մի շարք կարևոր շրջաններ պահել Իրաքի հյուսիսում և արևմուտքում։
Իրաքի կենտրոնական իշխանություններն, իրենց հերթին, հայտարարել են, որ պատրաստ են օգնություն ցուցաբերել քրդական զորամիավորումներին, որոնք ավելի լավ են կազմակերպված և կարողացել են վերահսկղության տակ պահել ինչպես Իրաքյան քրդստանի ինքնավարությունը, այնպես էլ Քիրքուկի շրջանը։
Մինչդեռ իսլամիստ գրոհայինները սպառնացել են, որ մարտերի անհաջող ընթացքի դեպքում կարող են պայթեցնել Մոսուլի ջրամբարը։ Սա նշանակում է, որ աղետի գոտում կարող է հայտնվել մինչև 1 միլիոն մարդ, իսկ 5 մետրանոց ալիքները կհասնեն մինչև Բաղդադ։