տուն Քաղաքական Միջազգային Իսլամական կոնֆերանսում կքննարկվի «աղջիկ փախցնելու» հարցը

Իսլամական կոնֆերանսում կքննարկվի «աղջիկ փախցնելու» հարցը

124
0

url

Ինգուշիայում այսօր մեկնարկող Իսլամական կոնֆերանսի ժամանակ քննարկվելու է ամուսնության նպատակով աղջիկների առևանգման հարցը։ Նախատեսվում է, որ քննարկվլու է նաև դա արգելող միջոցների մշակումը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Գործակալությանը տված հարցազրույցում Ինգուշիայի մամուլի ծառայության ներկայացուցիչն ասել է, որ նման կոնֆերանսի անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ այդ երևույթին հակազդելու մինչև հիմա կատարված բոլոր քայլերն անարդյունավետ են, ինչի մասին վկայում է արձանագրված վերջին դեպքը, երբ սպանվել է 3 մարդ։

Ավելի վաղ հոգևոր առաջնորդները սահմանել էին, որ փեսացուի հարազատներն առևանգված հարսնացուին անմիջապես պետք է վերադարձնեն նրա հարազատներին և վճարել 10 հազար ռուբլի տուգանք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here