տուն Լուրեր Իջևանում զինվոր է մահացել

Իջևանում զինվոր է մահացել

86
0

zinvorԱյսօր՝ մայիսի 10-ին ժամը 08։50-ի սահմաններում, Իջևանում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով:  Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ սա մայիս ամսվա առաջին ոչ մարտական կորուստն է։