«Ռեգիոնների կուսակցության» 17, ինչպես նաև մեծամասնական ընտրված 2 պատգամավոր ընդունել են հայտարարություն, որով իրենց աջակցությունն են հայտնել ժողովրդին: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Նրանք քննադատել են Կիևում զինված դիմակայությունը, կոչ են արել դադարեցնել բռնություններն ու բանակցություններ սկսել ԵՄ-ից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից միջազգային միջնորդների մասնակցությամբ: Նրանք նաև կոչ են արել ոստիկանությանը՝ «հետևել ժողովրդին տված երդմանը», «այլ ոչ թե հրահանգներին, որոնք ուղղված են ժողովրդի դեմ զենք կիրառելուն»:
Նրանք պահանջել են անմիջպես գումարել Գերագույն Ռադայի նիստ և վերադառնալ «կիսանախագահական համակարգին»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կրկին սկսել են բախումներ, որի հետևանքով շատ են զոհվածներն ու վիրավորները: