տուն Լուրեր Իշխան Զաքարյանն այլևս ՎՊ նախագահ չէ

Իշխան Զաքարյանն այլևս ՎՊ նախագահ չէ

239
0

Ishkhan Zakaryan

Այսօր լրանում է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը:Այսինքն, այսօրվանից սկսած ՎՊ-ն այլևս նախագահ չունի:   Հիշեցնենք, որ ՎՊ մասին ՀՀ օրենքով` եթե վերահuկիչ պալատի նախագահի պաշտոնը թափուր է մնում, ապա նրան այդ պաշտոնում փոխարինում է ՎՊ նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` ՎՊ տարիքով ավագ անդամը:   Նշենք նաև, որ նույն օրենքի համաձայն` Վերահuկիչ պալատի նախագահը նշանակվում է Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի կողմից` 6 տարի ժամկետով:    Հիշեցնենք` Իշխան Զաքարյանը ՎՊ նախագահ է նշանակվել  2007թ. նոյեմբերի 5-ին: Այսօր` ուղիղ 6 տարի անց, լրանում է նրա պաշտոնավարման 6-ամյա ժամկետը: Ի դեպ, օրենքը թույլ է տալիս նույն պաշտոնում նաև երկրորդ անգամ նշանակվել:   Ինչևէ, ՎՊ հաջորդ նախագահի անձը կորոշի արդեն ՀՀ նախագահը:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here