Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Իշխանությունը ընկավ իր իսկ սարքած ծուղակը: Ինչ պատահեց: Զարուհու հայտնի հարցից հետո մի շարք օգտատերեր ցանկություն հայտնեցին Զարուհուն դիմավորել ձվերով, լոլիկներով, դիմավորել այնպես՝ ինչպես դավաճանին…
Սա ունեցավ իր հակառակ ազդեցությունը: Իշխանություններից դժգոհ մարդիկ հավաքվեցին և գնացին օդանավակայան՝ Զարուհուն պաշտպանելու այդ ամենից: Սակայն իշխանությունները ինչ-ինչ հարցեր տակն ու վրա անելուց հետո որոշեցին, այսպես ասած, այդ լոլիկների ակցիան Cancel անել և չգնալ օդանավակայան:
Օդանավակայան գնացած քաղաքացիները Զարուհուն դիմավորեցին հերոսի նման: Ծաղկեփնջեր, դրոշներ, օրհներգը կատարելով, ծափերով, վարդեր ու մանուշակներ Զարուհու ոտքերի տակ և այլն, և այլն….
Ո՞վ էր մեղավոր այս ամենի մեջ…. Բնականաբար, շատ հեռուն չնայող իշխանությունները, և, բնականաբար, այս ամենից ընկավ առանց այն էլ գետնին հավասարեցված իշխանությունների վարկը:
Բնականաբար, այդ իշխանություններից դժգոհ է երկրի բնակչության մեծ մասը՝ հարուստ-աղքատ կապ չունի…. Հարցն ուրիշ է: Հարցն այն է, որ այս իշխանությունները ինչպես խաղատնում են պարտվում, այնպես էլ երկրի կառավարման գործում ամեն ինչ տանուլ են տվել….
Այս իշխանության մեջ գտնվողները կերազեին Զարուհու նման ծափերով գեթ մեկ դիմավորող լիներ…
Ամեն ինչ պարզ է, ժողովրդի կոկորդին եք հասել,մի օր ձեզ թքելու են շատ հեռու…»։ |