տուն Լուրեր Իշխանությունների արածը կապիկություն է. ազատամարտիկ

Իշխանությունների արածը կապիկություն է. ազատամարտիկ

241
0

Surik__55555555

Ինչպես Araratnews.am-ն արդեն տեղեկացրել էր, այսօր ազատամարտիկները քաղաքական ուժերի հետ մեկտեղ կազմակերպել են կլոր սեղան քննարկում, որի ընթացքում քննարկել են երկրում առկա իրավիճակը: Քննարկման ավարտին ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն իր խոսքում նշեց, որ հաջորդ հինգշաբթի համահավաքի ընթացքում հայտատարությամբ են հանդես գալու. «Իշխանությունների արածը  կապիկություն է, նրանք կապիկից այն կողմ չեն անցնում, այն էլ այն ազատամարտիկների նկատմամբ, ովքեր  նրանց լափի տեր են դարձրել, հաջորդ հինգշաբթի մենք կոնկրետ հայտարարությամբ հանդես կգանք»,- նշել է ազատամարտիկը: Քննարկմանը ներկա է եղել նաև ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը, ով  հանդիպման վերջում նշել է.«Ժողովուրդն այս կողմ է նայում և մենք չպետք է հուսախաբ անենք նրանց, պետք է լինենք հետևողական և չհուսահատեցնենք քաղաքացիներին»:

 

Էմմա Պալյան

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here