«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, ով ևս ներկա է եղել ազատամարտիկների և քաղաքական ուժերի կազմակերպած կլոր սեղան քննարկմանը, իր խոսքում նշել է, որ Հայաստանը գտնվում է խորը ճգնաժամի մեջ. «Ճգնաժամը համակարգային է, քանի որ երկրում խորը անվստահության մթնոլորտ է արմատացել: ՀՀ-ում արմատացած է կոռուպցիան, քանի որ բոլոր ոլորտները սեփականաշնորհված են իշխանավորների կողմից: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, իսկ մենք պատրաստ ենք համատեղ պայքարի»,-նշել է Արմեն Մարտիրոսյանը:
Քննարկմանը ներկա մյուսˋ«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը գտնում է, որ երկրում ստեղծված իրավիճակը գնալով խորանում է. «Այսօր մեր իշխանությունները իրենց ազդեցությունն ունեն բոլոր ոլորտների վրա, ես կարծում եմ, որ այսօր իշխանության գլուխ կանգնածները պետությունը սեփականաշնորհել են, և մենք պետք է ելքեր փնտրենք, հակառակ դեպքում կգնանք կործանման»:
ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ ընդամենը մի քանի բառով կարելի է բնութագրել .«Հայաստանում ոչնչացված է ընտրական համակարգը, մրցակցային տնտեսությունը, մարդու իրավունքները խայտառակ վիճակում են, ԼՂՀ-ի խնդիրը ծանր վիճակում է, Զորի Բալայանի նամակը դրա վկայությունն էր, ՀՀ-ում չկա ոլորտ, որտեղ իշխանությունները առաջընթաց գրանցած լինեն, նրանք ուրացան նաև Ցեղասպանությոնը, իսկ դրա պատաճառն այն է, որ իշխանությունը ձևավորել է մի ռեժիմ, որը երկիրն այլ կերպ տանել չի կարող: Այսօր ինչ որոշում էլ կայացնի իշխանությունը, բխելու է միայն Սերժ Սարգսյանի և նրա նեղ շրջապատի անձնական շահերից»:
Էմմա Պալյան