տուն Լուրեր Իշխանությունները մնացել են դեռ «երեկվա» ժամանակաշրջանում

Իշխանությունները մնացել են դեռ «երեկվա» ժամանակաշրջանում

274
0

old-arm_turkey_501668913Օրերս Հայաստան ժամանած Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուի այցը բավական լուրջ քննարկումների տեղիք տվեց: Շատերը կարծում են, որ սա թուրքական քաղաքականության հերթական ֆարսն էր, սակայն կան տեսակետներ, որ Թուրքիան իրականում փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Այս թեմայի վերաբերյալ AraratNews.am-ը զրուցեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ: Արամ Կարապետյանը կարծում է, որ Թուրքիան փորձում է սառեցված պրոցեսները վերականգնել. «Դավութօղլուի այցը համարում եմ հին պրոցեսը վերականգնելու փորձ: Կարծում եմ` այն անհաջող էր: Հայկական կողմը շարունակում է այդ ավանտյուրան` միջազգային հանրության համար: Հիմա մեզ համար թուրքական այլընտրանքն ակտուալ չէ, և կարծում եմˋ հայ-թուրքական արձանագրությունները պետք է հետ կանչել խորհրդարանից և մոռանալ դրանց մասին: Իրավիճակ է փոխվել, իսկ ՀՀ իշխանությունները մնացել են դեռ «երեկվա» ժամանակաշրջանում»,- ասաց պարոն Կարապետյանը և հավելեց, որ դիվանագիտական դաշտում հայկական կողմից պետք է համարժեք պատասխաններ տրվեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here