տուն Հասարակություն Ինքնասպանություն է գործել նախկին ոստիկանապետը

Ինքնասպանություն է գործել նախկին ոստիկանապետը

459
0


Հենց նոր տեղեկացանք, որ իր ամառանոցում ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Մանրամաները՝ առաջիկայում:

Հիշեցնենք, որ նա Մարտի 1-ի կարևորագույն վկաներից էր:

Հայկ Հարությունյանը ծնվել է 1955 թվականին Երևանում։

1974 — 1976 թթ.  ծառայել է Խորհրդային բանակում։
1976 — 1981 թթ. ավարտել է  ԽՍՀՄ ՆԳՄ բարձրագույն դպրոցը «իրավագիտություն» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունը 

1981 — 1991 թթ. — ՆԳՄ օպերատիվ-ռեժիմային բաժնի քննիչ, օպերլիազոր, բաժնի պետ։
1991 — 1992 թթ. — թիվ 1 քննչական բաժանմունքի պետի օպերատիվ գծով տեղակալ. թիվ 18/2 ուղղիչ-աշխատանքային հիմնարկության պետ։
1992 — 1994 թթ. — ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ։
1994 — 1996 թթ. — ՀՀ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ։
1994 — 2008 թթ. — Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։
1996 — 1999 թթ. — ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ։
1999 թ. ապրիլ-հոկտեմբեր — ՀՀ Ներքին զորքերի հրամանատար-Ներքին գործերի նախարարի տեղակալ։
1999 — 2003 թթ. — ՀՀ Ներքին գործերի նախարար։
2003 — 2008 թթ. — ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետ։
2008 թ. մայիսի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնից[1]:
2008 թ. հունիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ:
2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here