տուն Հասարակություն Իրավական Ինքնասպանություն՝ Երևանում

Ինքնասպանություն՝ Երևանում

705
0

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել:

Shamshyan.com-ի հաղորդած տեղեկություններով՝  դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ավագ քննիչ Ռուբեն Մարտիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, որը կլինի մոտ 50-55 տարեկան տղամարդ: