տուն Uncategorized Ինքնաթիռների աղմուկն առաջացնում է սրտի հիվանդություններ

Ինքնաթիռների աղմուկն առաջացնում է սրտի հիվանդություններ

232
0

url

Այն շրջանների բնակիչները, որոնք մոտ են գտնվում օդանավակայաններին, գտնվում են սրտի հիվանդություններ ունենալու ռիսկային գոտում։ Այս մասին են վկայում բրիտանացի գիտնականների հետազոտությունները։

Գիտնականները հետազոտել են Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի մերձակայքում ապրող մոտ 3.5 մլն բնակչների տվյալները և պարզել, որ այդ գոտում ապրողները, ում համար օդանավակայանի աղմուկն ավելի լսելի է, 10-20 տոկոսով ավելի հաճախ են հայտնվում հիվանդանոցում կամ մահանում սրտի հիվանդություններից։ British Medical Journal ամսագրում հրապարակված եզրակացություններում նաև ասվում է, որ օդանավակայանների աղմուկը հանգեցնում է արյան ճնշման բարձրացմանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here