տուն Աշխարհ Ինքնաթիռը «Դոմոդեդովոյում» արտակարգ վայրէջք է կատարել ուղեւորուհու` օդանավը պայթեցնելու սպառնալիքի պատճառով

Ինքնաթիռը «Դոմոդեդովոյում» արտակարգ վայրէջք է կատարել ուղեւորուհու` օդանավը պայթեցնելու սպառնալիքի պատճառով

608
0

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Սիմֆերոպոլից Մոսկվա թռչող S7 ավիաուղիների Airbus A321 ուղեւորատար օդանավը` 200 ուղեւորով, արտակարգ վայրէջք է կատարել. պատճառը եղել է ուղեւորուհին, որն սպառնացել է, թե կպայթեցնի իրեն։ РЕН ТВ-ի հաղորդմամբ, կինը կանգնել է ինքնաթիռի սրահի միջանցքում եւ բղավել, որ իր պայուսակում պայթուցիկ սարք կա։

Ինքնաթիռը բարեհավողջ վայրէջք է կատարել եւ գտնվում է առանձին կանգառում։ Ըստ «Ինտերֆաքսի»` կինը հարբած է եղել։ Օդանավակայանի ծառայությունները անցկացնելու են այդ իրավիճակի համար նախատեսված միջոցառումները։