տուն Հասարակություն Ինտերնետ բաժանորդների արխիվների պահպանումը տեխնիկական է․ նախարար

Ինտերնետ բաժանորդների արխիվների պահպանումը տեխնիկական է․ նախարար

260
0

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին հարց ուղղվեց ինտերնետ պրովայդերների կողմից արխիվների պահպանության վերաբերյալ։ Մասնավորապես՝ արդյոք դրանք չե՞ն ոտնահարում անձնական տվյալների պաշտպանությունը, և արդյոք չե՞ն հեռանա շատ ներդրողներ ՀՀ-ից կարգավորման ներդրումից հետո։

Արշակյանը նշեց, որ հարցը ոչ թե անձնական տվյալներին է վերաբերում, այլ զուտ տեխնիկական բնույթ է կրում, ավելի շատ անվտանգության նկատառումներից ելնելով է ներկայացվել որոշումը։ Այս կարգավորումը, ըստ նախարարի, կօգնի հետագայում որոշ դատական պրոցեսների ընթացքում, և նշեց, որ մտահոգվելու կարիք չկա։

Ըստ Արշակյանի, ավելի մտահոգիչն այն է, որ գյուղական համայնքներում փոքր պրովայդերների համար դժվար կլինի այդ տվյալների հավաքագրումը, այսինքն՝ որոշակի ծախսերի առաջ կկանգնեն։

Դիտարկմանը, արդյոք այդ պարագայում չի՞ թանկանա ինտերնետը, Արշակյանը պատասխանեց, որ իրենք ՀԾԿՀ-ին դիմել են այդ հարցով, և առաջիկայում նախատեսված են քննարկումներ մասնագիտական խմբերի և շահառուների հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here