Միլանի «Ինտերը» չի կարողանում պայմանավորվել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ կիսապաշտպան Արտուրո Վիդալի տրանսֆերի գնի վերաբերյալ, հաղորդում է Sport.es-ը։
«Ինտերը» ցանկանում է վճարել 15 միլիոն եվրո, «Բարսելոնան» Վիդալի տրանսֆերից ակնկալում է 20 միլիոն եվրո եւ ցանկանում է այն ներառել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի գործարքում։ «Ինտերը» Մարտինեսի համար պահանջում է 111 միլիոն եվրո։
32-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված են նաեւ Թուրինի «Յուվենտուսը» և անգլիական «Նյուքասլը»:
«Բարսելոնան» մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել Վիդալին։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Արտուրո Վիդալը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին Մյունխենի «Բավարիայից»: Կատալոնական ակումբի կազմում անցկացրած 55 խաղում չիլիացի ֆուտբոլիստը դարձել է 9 գոլի հեղինակ:
Աղբյուրը՝ Sport.news.am