տուն Քաղաքական Ինչ-որ խոհանոցային խոսակցություններ են հասնում վարչապետին․ Տոնոյանը՝ գեներալիտետի մասին

Ինչ-որ խոհանոցային խոսակցություններ են հասնում վարչապետին․ Տոնոյանը՝ գեներալիտետի մասին

172
0

Ինձ թվում է՝ որոշ ինչ-որ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում են եւ հասնում վարչապետին, իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ գեներալիտետի մոտ կա դժգոհություն, բայց նման բան չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով այն մասին, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գեներալիտետի կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհություններին:

«Կարող է կան գեներալներ, որոնց մոտ կան այդ մտահոգությունները, բայց այն, ինչ արվել է այս 1,5 տարվա մեջ, ես չեմ կարծում, որ գեներալիտետի մոտ պետք է դժգոհություններ լինեն»:

Նախարարը նշեց, որ իրեն իհարկե մտահոգում է, որ որոշ գեներալներ անցնում են այս կամ այն քրեական գործով. «Բայց ես կարծում եմ, որ դա նաեւ որոշակի մեր բարձրագույն հրամանատարական կազմին տոնուսի մեջ է պահում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here