Օրերս Հայաստան այցելած ամրիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հյուրանոցի իր համարից տեսանյութ է հրապարակել, որում ուսումնասիրում է այցի ընթացքում ստացած նվերները և շնորհակալություն հայտնում դրանց համար: Այս մասին գրում է Daily Mail-ը:
«Այժմ հյուրանոցի իմ սենյակում եմ և ուսումնասիրում եմ հիասքանչ նվերներս: Շնորհակալ եմ բոլորիդ` ուղարկված նվերների համար: Ես և Քորթնին այսօր գործարար կանանց հետ հանդիպում ենք անցկացրել. ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ևս` իրենց հրաշալի նվերների համար` զարդերի, ձեռքով պատրաստած օճառի և մնացածի համար»,- ասել է Քիմը:
Նշենք, որ պարբերականը անդրադարձել է Հայաստանում արտադրություն ստեղծելու Քիմի ցանկությանը՝ նշելով, որ նա նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ քննադատության է ենթարկվել Թուրքիայում համանման արտադրություն կազմակերպելու համար: