Կառավարության հերթական, սակայն այս անգամ դռնփակ նիստում՝ այսօր կներկայացվի «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ժամկետը 2018թ.-ից մինչև 2021թ. երկարացնելու մասին որոշման նախագիծը:Ինչպես հաղորդում են ՀՀ Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունից, քննարկումը կլինի փակ:
Քննարկման օրակարգում 10-ը հարց է՝ սահամանային համայնքների մասին նախագծից մինչև ֆինանսական ու առողջապահական ոլորտներում առկա առաջնահերթ հարցեր:
Սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: