Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կեսգիշերին Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն անհետացել է Կիևից։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա Դոնեցկում է, որտեղից ցանկացել է ինքնաթիռով լքել երկիրը, սակայն սահմանապահներն արգելել են դա անել։
Նախագահական նստվայրը լքելուց հետո այն դարձել է գրեթե անպաշտպան, իսկ հազարավոր մարդիկ սկսել են էքսկուրսիաներ կազմակերխել՝ տեսնելու, թե ինչ շքեղ առանձննատուն է իր կառավարման տարիներին կառուցել Յանուկովիչը։ Մոտակա լճում հայտնաբերված փաստաթղղթերը, որոնք Յանուկովիչի մերձավորները ցանկացել են ոչնչացնել, սակայն չեն հասցրել, վկայում են, որ այստեղ ծախսվել են հարյուր միլիոնավոր դոլարներ։