Ամերիկյան All Out կազմակերպությունը, որը զբաղվում է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ, նկարահանել է կարճամետրաժ կինոնկար, որը կոչվում է «Սերը միշտ հաղթում է»։ Այն նպատակ ունի ցուցադրելու, թե ինչ կլինի լեսբուհի մարզուհու հետ, եթե նա հաղթի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում՝ հաշվի առնելով Ռուսաստանում ընդունված նույնասեռականության քարոզչության դեմ պայքարի օրենքը։
«Այս ֆիլմը կոչ է անում Միջազգային օլիմպիական կոմիտեին հանդես գալ խտրականության դեմ՝ պահանջելով այդ օրենքը չեղյալ հայտարարել մինչև Սոչիի օլիմպիական խաղերի սկզբը», — ասել է ֆիլմի հեղինակներից մեկը։