Այսօր տեղի ունեցավ համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Araratnews.am-ը ներկայացնում է երկխոսության թարգմանությունը:
Ք.Ք. Ուրախ եմ, որ հանդիպում եմ Ձեզ հետ և որ ընդունում եք ինձ»,- այսպես հանդիպեցին Նիկոլ Փաշինյանը և Քիմ Քարդաշյանը:
Ն. Փ. Քիմ, ես ուրախ եմ, որ այցելեցիք վարչապետի գրասենյակ, ուրախ եմ, որ Հայաստան այցելելը Ձեզ համար սովորություն է դարձել: Կուզեի ասել, որ մենք շնորհակալ ենք Հայաստանը ներկայացնելու Ձեր պատրաստակամությամբ, ինչը շատ կարևոր է: Այժմ միջազգային մակարդակով հսկայական աճել է Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը, ես վստահ եմ՝ Դուք դրանում ներդրում ունեք: Ես հուսով եմ և վստահ եմ, որ Դուք կշարունակեք Ձեր այս գործունեությունը: Ես ուրախ եմ, որ Դուք ուզում եք տնտեսական մասով քննարկումներ ունենալ, և ուրախ եմ այս հնարավորության համար, քանի որ այժմ Հայաստանում խրախուսվում է տնտեսական գործունեությունը:
Ք. Ք. Ես նույնպես շատ ուրախ եմ: Ես տեսա այնպիսի մեծ կենտրոնացում կանանց՝ իշխանության և բիզնես դաշտ բերելու գործում: Դա ինձ շատ ուրախացրեց: Բնակչության 50 տոկոսը կանայք են:
Ն. Փ. Դուք նկատի ունեք Հայաստանո՞ւմ:
Ք. Ք. Այո՛:
Ն. Փ. Հայաստանում 50 տոկոսից ավելի են կանայք: Դրա համար կարևոր է նրանց ամբողջությամբ ներգրավել մեր երկրի տնտեսության, քաղաքական, սոցիալական գործունեության մեջ: Միաժամանակ ուզում եմ ասել, որ իմ կառավարությունն ամենաշատ թվով կանայք է ներգրավել բարձր պաշտոններում: