տուն Լուրեր Ինչ է, որ նա ֆլեշի Բարսեղն է, ուրեմն նրան ամեն ինչ կարելի՞...

Ինչ է, որ նա ֆլեշի Բարսեղն է, ուրեմն նրան ամեն ինչ կարելի՞ է

247
0

Barsegh

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց ակտիվիստները  բողոքի ակցիա են անցկացրել ոչ միայն տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված, այլ նաև քաղաքում ապօրինի շինությունները վերացնելու պահանջով:  Ամիրյան 24 շենքի բնակիչները Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել են, որ իրենց շենքի բակում «Ֆլեշ»-ի Բարսեղ Բեգլարյանը, նույն ինքը ֆլեշի Բարսեղը կատարում է անօրինական շինարարություն.«Մենք հայտնաբերել ենք մի փաստաթուղթ, որտեղ առկա է Տարոն Մարգարյանի՝ հետին թվով  ստորագրությունը, դա մի փաստաթուղթ է, որով Երևանի քաղաքապետը այդ օլիգարխին թույլ է տալիս կատարել իր շինարարությունը նշված հասցեում, և մենք հիմա եկել ենք պահանջելու, որ Տարոն Մարգարյանը մեզ լսի: Ինչ է, որ նա ֆլեշի Բարսեղն է, իրեն ամեն ինչ կարելի՞ է, իրենց է թվում, չեն կարող մեր դեմն առնել, գնալու ենք մինչև վերջ»,-դժգոհել են նրանք:  Բնակիչների խոսքերով Տարոն Մարգարյանն իրենց խոստացել է հանրային լսումներ իրականացնել, մինչդեռ արդեն բավականին  երկար ժամանակ է, ինչ խոստումը չի կատարել.«Հանցագործ երկրում ենք ապրում, ով մի քիչ ավել փող ունեցավ որտեղ ուզեց, ինչ ուզեց կանի ու կսարքի, առանց հաշվի առնելու, որ դա կարող է ինչ-որ մեկին խանգարի: Այսպես մինչև ուր, կարող եք մեզ ասել»,-մեր թղթակցի հետ զրույցն եզրափակել են Ամիրյան 24 շենքի բնակիչները:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here