Հրապարակվել է այն իրերի ցուցակը, որոնք արգելված է անցկացնել Մունդիալ 2014-ի մարզադաշտեր։ Երկրպագուներից մարզադաշտ մուտք գործելիս կառգրավվեն ճայտրուկները, երաժշտական գործիքերը, այդ թվում՝ վուվուզելները, հովանոցները, ցանկացած խմիչք, ինչպես նաև մեծ իրեր և փուչիկներ։ Մարզադաշտ չի կարելի մտցնել 25 սմ-ից բարձր իրեր, որոնք չեն կարող տեղավորվել նստարանների տակ։
Պաստառների մեծությունը չի կարող գերազանցել 2 մետրը, արգելվել է տարբեր փոշիանման զանգվածների, այդ թվում ալյուրի առկայությունը երկրպագուների մոտ։ Կենդանիներից թույլատրվում է միայն ուղեկցող շների մուտքը։