տուն Լուրեր Ինչ է ասել Վարդան Պետրոսյանը ՄԻՊ աշխատակիցներին

Ինչ է ասել Վարդան Պետրոսյանը ՄԻՊ աշխատակիցներին

282
0

vardan Petrosyan

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին,- այս մասին Araratnews.am-ի թղթակցին տեղեկացրել է ՄԻՊ խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը: Նա տեղեկացրել է, որ Վարդան Պետրոսյանին հանդիպել է մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների հարցով խորհրդական Երանուհի Թումանյանցը: Նաիրա Կարմիրշալյանի խոսքով՝ բժիշկները Թումանյանցի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ դերասանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

«Անձամբ ինքը՝ Վարդան Պետրոսյանը, իր վիճակն արդեն լավ էր գնահատում, ասում էր՝ երեկվա հետ համեմատած արդեն բավական լավ է իմ վիճակը: Չնայած դեռ անկողնային պառկած էր, բայց համեմատաբար լավ էր: Չէր բողոքում վարչակազմի վերաբերմունքից, բուժօգնությունից: Իր խոսքով՝ ամեն ինչից գոհ էր, մեզ հետ զրույցում ոչնչից չդժգոհեց»,- նշել է ՄԻՊ խոսնակը:

Նաիրա Կարմիրշալյանը մեր թղթակցին փոխանցել է, որ այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» կատարած իրենց այցի հիմնական նպատակն էր՝ տեսնել՝ արդյոք բոլոր միջոցներն ու անհրաժեշտ պայմաններն ապահովվա՞ծ են Վարդան Պետրոսյանի համար, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Վարդան Պետրոսյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը բավարարելու մասին: Դերասանին տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here